ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հարցին ի պատասխան այսօր հայտարարել է, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրային որդու՝ «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը Հայաստանի Հանրապետության սահմաններով չի ֆիքսվել:

 

«Մենք նախկինում իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել, մարդու տեղաշարժի իրավունքը չենք սահմանափակել: Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»,- ասաց Մարտիրոսյանը:

ԱԱԾ տնօրենը հերքեց Գուրգեն Խաչատրյանի՝ Ռուսաստանում գտնվելու մասին լուրերը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրել փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար և հայտարարել հետախուզում: