WhatsApp-ի օգտատերերը նախազգուշացվել են իրենց անձնական տվյալների արտահոսքի վտանգի մասին՝ նոր ծառայության առանձնահատկության պատճառով: Այս մասին հայտարարել է կիբերանվտանգության հնդկաստանցի մասնագետ Աթուլ Ջայարամը Medium կայքի իր բլոգում:
Նա նշել է, որ խոցելի է «Click to Chat» գործառույթը, ինչը թույլ է տալիս սկսել երկխոսություն WhatsApp-ի օգտատիրոջ հետ՝ QR կոդի սքանավորման շնորհիվ, ոչ թե հեռախոսահամարի միջոցով:
Մասնագետը նշել է, որ Google-ի կողմից «Click to Chat»-ի տվյալների ինդեքսավորման պատճառով հեռախոսահամարները հայտնվում են համացանցում։ Նա հավելել է, որ, որ ինքը գտել է այդպիսի մոտ 300 հեռախոսահամարներ: