Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ընկերություն, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, խոստացել է հնարավոր ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալների նոր արտահոսք թույլ չտալու համար: Այս մասին նա հայտարարել է մարտի 21-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Այս հարցն արծարծվել է Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի շուրջը ծագած սկանդալի պատճառով, որին, The New York Times թերթի տվյալներով՝ հաջողվել է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ՝ ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար: «Դա վստահության լուրջ խախտում էր, եւ ես շատ եմ ցավում, որ այդպես է եղավ,- ասել է Ցուկերբերգը:- Այժմ մեր պարտականությունն է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի»:
Մարտի 21-ին ավելի վաղ Ցուկերբերգը հայտարարել է մի շարք միջոցառումների մասին, որոնք կոչված են թույլ չտալու տեղեկատվության նոր արտահոսքեր: