«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն' խոշոր առեւտրի կենտրոններում, ավելի կոնկրետ' մոլերում, համատարած փակվում են առեւտրային տաղավարները: Խնդիրն այն է, որ փոքրիկ մի տարածքի համար առեւտրով զբաղվողները տալիս են բավականին կլորիկ վարձ, իսկ առեւտուր չկա: Էապես նվազել է հագուստ գնողների թիվը»: