«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունով պայմանավորված՝ արդեն երկու ամիս է' երկրում գործող տաբեր տնտեսվարող սուբյեկտներ չեն աշխատում, մատնված են հարկադիր պարապուրդի, որն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա։ Ըստ տարբեր փորձագետների կանխատեսումների, առաջիկայում մի շարք սուբյեկտներ լուրջ խնդիրներ ու ֆինանսական պրոբլեմներ են ունենալու։ Տարբեր գնահատականներով, ներկայումս ՓՄՁ ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված ապրանքաշրջանառության հետ, մարդիկ չեն կարողանում առեւտուր իրականացնել, քանի որ մի կողմից՝ շատերն ուղղակի փող չունեն, մյուս կողմից՝ օնլայն հարթակներով պատվերներով շատերը չէ, որ կարող են դիմանալ ու պահել բիզնեսը։ ՓՄՁ-ներից մեկի սեփականատերը «Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում նշել է, որ անգամ աշխատող ՓՄՁ-ներն այսօր կանգնած են լուրջ փաստի առաջ, քանի որ, չնայած մասնավորաբար մթերային խանութները արտակարգ դրության պայմաններում աշխատում են, սակայն թաղային փոքր խանութների գերակշիռ մեծամասնությունը վերադարձել է «հին, բարի ժամանակներին» ու առեւտուրն իրականացնում է «տետրով», այսինքն՝ պարտքով։ Ընդ որում, որեւէ նույնիսկ մշուշոտ պատկերացում չունեն, թե երբ կարող են հետ ստանալ այդ գումարները: Հավելենք նաեւ, որ, ըստ էության, ՓՄՁ-ի համար կանխատեսվող հաջորդ հարցը կապված է վարձակալության վարձավճարների հետ, քանի որ վարձով տրվող տարածքների տերերը նույնպես խնդիրների առջեւ են, եւ նրանք իրենց հերթին գումարի կարիք ունեն։ Չնայած նախօրեին էկոնոմիկայի փոխնախարարն իր ասուլիսում «փառահեղ» հայտարարություն էր արել՝ նշելով, որ եթե վարձակալությունը թանկ է, տնտեսվարողները կարող են փոխել տեղակայումը՝ ավելի հարմար գնով տարածք ունենալու նպատակով, սակայն նման «խորհուրդը» հազիվ թե որեւէ օգուտ տա. այն շատ ավելի նման էր հնդկաձավարի ու ոսպի փոխարինիչների թեմային»:
Առաջարկում ենք նաև
01/03/22 09:08
Ջերմոցային տնտեսությունները փաստի առաջ են կանգնած․ «Փաստ»
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
09/06/20 09:59
«Իրավունք». Մոլերի աշխատողները կանգնել են փաստի առջեւ
23/04/20 09:35
Մոսկվայի ակնարկները. «Փաստ»
22/11/19 10:05
«Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում
23/04/19 18:01
«Волчок»-ները բաց, Wi-Fi սարքերն ու պլանշետները թաքստոցներում, «նայողն» էլ՝ դրսում կանգնած. ԱԱԾ-ն մտել է ՔԿՀ
08/11/18 10:09
Դեռևս չգրանցված կուսակցությունները՝ փաստի առաջ. «Փաստ»
15/09/17 09:01
«Փաստ». Հավատարմագրում չունեցող քոլեջ ավարտողները՝ փաստի առաջ. ո՞ւմ մեղքով է բացթողումը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան