«Փաստ» օրաթերթը գրում է.
Մամուլում արդեն հրապարակումներ են եղել' հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։
Փաստորեն, այժմ սահմանի ողջ երկայնքն ապահովվել է հայ մասնագետների ստեղծած այդ սարքերով։ Ի դեպ. սա միակ ձեռքբերումը չէ. մեր մասնագետների ուժերով այսօր ստեղծվում են բանակի համար խիստ անհրաժեշտ ռազմական սարքավորումներ:
«Փաստի» տեղեկություններով' սահմանների ամրությունն ապահովելու և բանակը նորագույն տեխնոլոգիաներով զինելու հարցում ներգրավված են հայկական ընկերությունների երիտասարդ, արհեստավարժ մասնագետներ, որոնք իրականացնում են բարձր կարգի պրոֆեսիոնալ աշխատանք: Մասնավորապես, «Յուքոմ» ընկերության երիտասարդ մասնագետների շնորհիվ ստեղծվել է եզակի համակարգ, որի շնորհիվ չեզոքացվում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:
Սա շատ կարևոր փաստ է, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ հենց այդ սարքերի շնորհիվ ադրբեջանական կողմը հսկայական կորուստներ էր պատճառում հայկական բանակին:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: