«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ երեկ  շտապօգնության աշխատակիցները ստացել են հունիս ամսվա աշխատավարձերը, իսկ պարգևավճարները՝ դեռ ոչ:

 

«Ամբողջ անձնակազմը ապրիլ-մայիս ամիսների պարգևավճարները ստացել է, իսկ հունիս ամսվանը դեռ ընթացքի մեջ է: Երեկ ստացել են աշխատավարձը, պարգևավճարների հարցը դեռ փակված չէ։ Թե ինչու են որոշել, որ չեն ստանալու, չեմ կարող ասել»,- նշեց:

 

Նշենք, որ համացանցում երեկ տարածվել էր, թե շտապօգնության աշխատակիցները հունիս ամսվա պարգևավճարներ չեն ստանալու: