Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 669 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 240 մարդ, շարունակում է բուժվել 8876-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 5466 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 15 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 245 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 82-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 հազար 389 քաղաքացի: