Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում խոսել էր կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կայացրած որոշումների, թույլ տրված սխալների մասին և ներողություն է խնդրել.

«Իրավիճակը դրդում է հետ նայել, գնահատել քայլերը և շտկել սխալները»-ասել էր Թորոսյանը:

«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արսեն Թորոսյանի ներողության տեքստը երեսպաշտությունից զատ, այլ բան չի նշանակում. «Չակերտավոր ներողությունը խնդրելիս՝ Արսեն Թորոսյանն արդեն գիտեր, որ մյուս օրը երկու տասնյակից ավել զոհ ենք ունենալու և, հասկանալով հասարակության արձագանքը, փորձեց նախահարձակ լինել՝ նույնիսկ զոհի կերպարանք հագնելով»:

Մանրամասները՝ տեսանյութում