ԱՄՆ-ում վերջին մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 25 հազար նոր դեպք։ Մահացել է ավելի քան 800 մարդ, հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը։ Անցած օրվա ընթացքում գրանցվել է վարակի 25 396 դեպք, մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել է 22 883: Անցած 24 ժամվա ընթացքում 846 մարդ ԱՄՆ-ում դարձել է կորոնավիրուսի զոհ, 896 մարդ մահացել է նախօրեին:
Համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2 միլիոն դեպք և ավելի քան 114 հազար մահ: Նշվում է, որ վերականգնվել է ավելի քան 547 հազար մարդ:
Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը, Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն, կազմում է 7 669 317 մարդ: Աշխարհում կորոնավիրուսից վերականգնվել է ավելի քան 3,6 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 426 հազար մարդ: