Անցած 1 օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 8 835 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է COVID-19-ի մոնիտորինգի օպերատիվ շտաբը:

 

Ըստ շտաբի, նոր դեպքերի 36,2 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշերի: 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 119 հիվանդ, լիովին ապաքինվել են՝ 5 409-ը:

Հունիսի 14-ի դրությամբ, Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 528 964 դեպք, մահացել է  6 948, ապաքինվել՝ 280 050 մարդ: