Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 13-ի դրությամբ կայացվել է 2 873 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 27 902 ստուգում, որից միայն 466-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։