Վերաքննիչ դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երկար-բարակ պատմում էր, թե ինչ վերաբերմունք ունի Քոչարյանը դատարանի նկատմամբ՝ բերելով օրինակներ, թե որ թվականին է կառուցել դատարանների շենքեր, նաև հարգանքով է վերաբերվել իրեն կալանավորած դատավորներին:
Հայկ Ալումյանը հռետորական հարց բարձրացրեց՝ ի՞նչ են արել հեղափոխական իշխանությունները դատական համակարգի համար, ինչին ի պատասխան դատավոր Արսեն Նիկողոսյանն արձագանքեց ՝ «մեր աշխատավարձը բարձրացրել են»։