Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նա, մասնավորապես, նշել է.
«Ներքին բյուջետային միջոցների հաշվին մենք կարողացել ենք հասնել նրան, որ սույն թվականի օգոստոսի 1-ից բարձրացվելու են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժաշխատակազմի աշխատավարձը մոտ 15%-ով»: