«Միայն դիմակ կրելը հարցի լուծում չէ, բայց, որ այն միակ պաշտպանիչ միջոցն է՝ դա ևս չի քննարկվում: Վարակի տարածման մեջ ժողովրդի վրա մեղքը գցելը սխալ է, քանի որ այն առողջապահական համակարգի սխալ գործողությունների հետևանքն է»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց բժիշկ-թերապևտ, ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը։ Մեզ հետ զրույցում բժիշկն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին, թե քաղաքացիները չեն կրում դիմակ, իսկ կտորից դիմակները չեն պաշտպանում, ուստի պետք է կրել միայն բժշկական դիմակներ: Լամարա Մանուկյանը խոսեց նաև պաշտոնյաների հակասական հայտարարությունների, կորոնավիրուսի դեմ պայքարում արտերկրից մասնագետներ բերելու մասին:

 

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի

Մանրամասները՝ տեսանյութում: