Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակմանռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել' արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար:
Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխանդեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և մանրէներով կաթիլներ շնչելուց:
Բժշկական դիմակը մեկանգամյա կիրառման արտադրատեսակ է, որը պետք է առավելագույնը 4 ժամ մեկփոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝ ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը:
Բուժաշխատողները, պացիենտները և նրանց խնամողները պետք է կրեն բժշկական դիմակ։
60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ևս անհրաժեշտ է կրել բժշկական դիմակ։
Բժշկական դիմակ պետք է կրել նաև հանրային տրանսպորտից օգտվելիս և սպասարկման ոլորտում, ինչպես նաև առևտրի կենտրոններում ծառայություններ մատուցելիս։
Բժշկական դիմակ ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև ինքնաշեն կտորե դիմակ:Այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների, մասնավորապես' ապահովի հեշտ շնչառություն, լինի եռաշերտ, ընդ որում'ներքին շերտը բամբակե, միջին շերտը պոլիպրոպիլեն,արտաքին շերտը՝պոլիեսթեր կամ պոլիեսթերի խառնուրդ: Պետք է ընտրել այնպիսի գործվածք, որը հնարավոր է լվանալ բարձր ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեկ շերտով սինթետիկ դիմակներ։