ՀՀ առողջապահության նախարարությունը հրահանգ է մշակել, ըստ որի, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից, պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման,
եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:
✅Մնացե՛ք տանը
✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
✅Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է
✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
✅Առանձնացրե՛ք տնային պարագաները
✅Հյուրեր մի՛ ընդունեք
✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
✅Հերմետիկ փակեք աղբամանը
✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»: