Ադրբեջանի առողջապահության նախարարության պահեստից 9 մլն մանաթ արժողությամբ 195 կգ օձի թույն են գողացել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական azadlig.info լրատվական կայքին հայտնել է առողջապահության համակարգում աշխատած մի քաղաքացի, ում անունը կայքի խմբագրությունը միտումնավոր կերպով չի հայտնել:

 

Կայքը հայտնում է, որ սեւ շուկայում օձի թույնի մեկ գրամը 5000 մանաթ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի առողջապահության նախարարության պահեստից գողացված օձի թույնի ընդհանուր արժեքը 9 մլն մանաթից ավելի է: Այդ մասին կայքին հայտնած անձն ասել է, որ նախարարությունը մինչ այժմ կեղծ փաստաթղթերով թաքցրել է կատարված գողությունը: