Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է արձանագրվել։ Այսպիսով, կորոնավիրուսից մահերի թիվը մարզում հասել է 16-ի։
Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 23-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 68-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։ 33 հիվանդ տեղափոխվել և բուժում է ստանում մայրաքաղաքում։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 940 քաղաքացի, նրանցից 205-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3․666 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2․312 նմուշառման հետազոտություն։