«Հինգշաբթի` 2020 թվականի մարտի 5-ին, CHUV ծառայությունից (Վո կանտոնի համալսարանական հոսպիտալ- խմբ.) հայտնել են, որ գիշերը մահացել է մարտի 3-ին հոսպիտալացված 74-ամյա հիվանդը, որը վարակված է եղել կորոնավիրուսով»,- ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

 

Նշվում է, որ մահացած տղամարդը քրոնիկ հիվանդություններով է տառապել:

Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80 409-ի, որից 52 045-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներց. սա կազմում է հիվանդացածների ընդհանուր թվի 64,7 տոկոսը: Հիվանդանոցներում դեռևս մնում է 25 352 մարդ:

Համաճարակի սկզբից ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է 12 943 վարակման դեպք, որից 110-ը` մահվան ելքով. մահացության տոկոսը կազմել է 0,84: Համաճարակի օջախ համարվող Հուբեյ նահանգում հայտնաբերվել է 67 466 վարակման դեպք, որից 2902-ը` մահվան ելքով. մահացությունը կազմել է 4,3%:

 
 

Համաճարակային իրավիճակը Չինաստանում բարելավվում է, վերջին օրերին երկրում հայտնաբերվել է վարակման 139 նոր դեպք, Հուբեյ նահանգից դուրս` 5 դեպք: 

Ընդհանուր առմամբ հիվանդությունը Չինաստանում 3012 մարդու կյանք է խլել:

 
 

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: