Պարոն Արսեն Թորոսյանը և իրեն ղեկավարվող գերատեսչությունը հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պայքարում մենք փոքրաթիվ կորուստներով դուրս գանք, հաղթական և համոզված եմ, որ այդ ուղու վրա ենք: Այս մասին առցանց մամուլի ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ ֆրանսիացի թիմի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին, ով ստանձնել է երկրորդ թիմի ներկայությունը Հայաստանում՝ հոգալով բոլոր ծախսերը:

Սինանյանը նաև նշեց, որ ամերիկահայ համայնքից բժիշկների թիմ է պատրաստվում գալ Հայաստան: