Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի, Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի հայտարարության մասին:

 

Հիշեցնենք, որ ֆրանսիացի բժիշկն ասել էր. «Հարյուր նոր վարակվածներ՝ նշանակում է տասնհինգ վարակակիր հիվանդանոցում, հինգ վարակակիր վերակենդանացման բաժանմունքում, մահվան երկու դեպք: Կա լավ լուր. դեքսամետազոն դեղամիջոցն օգնում է կորոնավիրուսը բուժելու հարցում, և այն կա Հայաստանում: Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ այն միանշանակորեն մեզ ազատելու է այս հիվանդությունից»: