Ավստրալուհին միջատներին նվիրված ֆեյսբուքյան խմբում տեսանյութ է հրապարակել և վախեցրել օգտատերերին:

 

Հրապարակված տեսանյութում, կարծես թե, սև ավազ է, սակայն դրան դիպչելիս այն սկսվում է շարժվել:

«Ինչ-որ մեկը նախկինում սա տեսե՞լ է: Նրանք ուղղակի հայտնվել են իմ տան բակում այսօր՝ առավոտյան: Այստեղ ամբողջ գիշեր անձրև է եկել»,- գրառել է ավստրալուհին:

Մեկնաբանություններում օգտատերերից շատերը գրել են, թե դրանք «այլմոլորակայինների ձվերի» են նման:

«Ես 59 տարեկան եմ և կյանքում նման ահասարսուռ բան չեմ տեսել»,- գրել է օգտատերերից մեկը:

Այնուամենայնիվ, եղել են նաև նրանք, ովքեր հասկացել են, թե ինչ կենդանիներ են դրանք: Օգտատերերից մեկը գրել է, որ տեսանյութում պատկերվածը կոլեմբոլ տեսակի մրջյուններ են: Դրանք այնքան փոքր են, որ դրանց առանձին-առանձին անզեն աչքով տեսնելն ուղղակի անհնար է: Yahoo News-ի հաղորդմամբ՝ այդ մրջյուններն անվնաս են մարդկանց և կենդանիների համար ու չեն տարածում հիվանդություններ: