Օմսկի մարզի Կալաչինսկի շրջանում, Կովալևո գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արյան «լիճ»: Տեսանյութն Ինստագրամում հրապարակել է տեղի բնակիչներից մեկը:
Տեսանյութի հեղինակի խոսքով՝ լճի մակերեսը մոտ 30-40 մետր քառակուսի է, խորությունը չեն չափել: Հաջորդ հրապարակման մեջ նա ցուցադրել է, որ այդ տեղը հողով ծածկել են:
Օմսկի շրջանի գլխավոր անասնաբուժական բաժնից հայտնել են, որ անասնագլխի սպանդին ներգրավված ընկերությունը պատասխանատվություն է կրելու դրա համար, հայտնում է BK 55-ը: