Հայաստանում հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 105 046 (մեկ օրում արվել է 2310 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10557 (պակասել է 68-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 12149 անձ' վերջին մեկ օրում 814 անձ:
Ընդհանուր առմամբ, 410 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։