ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, ընդհանուր՝ 2148։
Առողջացել է ևս 48 պացիենտ, ընդհանուր՝ 977: Փաստացի բուժում է ստանում 1136 մարդ։
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1 -ով՝ հասնելով 33-ի։
Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 22177։