Անցած գիշեր սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Վարդենիս համայնքի շենքերից մեկի շքամուտքում սպանել են 25-ամյա երիտասարդի, գրում է ArmDaily-ն։ Նրան կանչել են դուրս, դանակի հարվածներ հասցրել, ապա ինքնաձիգից կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում էլ նա մահացել է։
Նշենք, որ երիտասարդը 2 ամիս առաջ էր նշանվել։
Ոստիկանությունից հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հունիսի 28-ին ժամը 00.05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հունիսի 27-ին ժ.23.50-ին «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995թ.ծնված Թորգոմ Հ-ն, ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: