Երկուշաբթի օրը, երեկոյան ժամերին, Փարիզում Ադրբեջանի դեսպանատան ճակատի վրա նշվել են 《No war》 բառերը, իսկ շենքի դռան վրա լցվել է կեղծ արյուն։
Հիշեցնենք, որ անցյալ կիրակի ադրբեջանական կողմը փորձել էր ներխուժել Տավուշ (գնդակոծվել էին նաև սահմանամերձ գյուղերը) եւ հանդիպել են հայկական դիրքերի հակահարվածին:
Այս մասին «Հայաստան» պարբերականի (ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության պաշտոնաթերթ) էջերում նշված է հետևյալը.
«Չնայած մենք հեղինակներին չենք ճանաչում, բայց Ֆրանսիայից Բաքու ուղարկված ուղերձը պարզ է: Սփյուռքը գտնվում է և միշտ լինելու է Հայաստանի կողքին»։