Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի մուտքը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով: Այս մասին հաղորդում է «Զարթոնք Մեդիա»-ն:
Դեսպանատան շենքի մուտքի առջև և դիմային հատվածում նման գրություններ են հայտնվել հուլիսի 14-ի գիշերը: Ադրբեջանի դեսպանության դռան վրա նաև արնագույն ներկ է թափվել՝ խորհրդանշելով խաղաղ հայ հարևանների նկատմամբ Ալևի արյունարբու ռեժիմի գործողությունները: