Այսօր կայացած ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցել «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանյանը ասաց, որ վարակվել է կորոնավիրուսով. «Թեստիս պատասխանը դրական է, ինքնամեկուսացել եմ տանը»:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վարակված մասնակցել է նիստերին. «Նիստերը ավարտվել են նախորդ հինգշաբթի, իսկ ինձ մոտ սիմպտոմներ զգացել եմ ուրբաթ օրը՝ երկրորդ կեսին»:
Պատգամավորը ջերմություն է ունեցել շաբաթ-կիրակի, սակայն թեստավորվել է երեկ:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում կա վարակված եւս 7 պատգամավոր. Հակոբ Սիմիդյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արեն Մկրտչյանը, Հայկ Գեւորգյանը, Կարեն Համբարձումյանը: Իսկ Մխիթար Հայրապետյանը, հունիսի 26-ին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր թեստի պատասխանաը բացասական է: