Իրանի խորհրդարանի արդեն հինգ պատգամավոր վարակվել է նոր կորոնավիրուսով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին:
«Կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած 100 պատգամավորներից հինգի վերլուծությունները դրական էին: Այլ պատգամավորները կանցնեն փորձարկում»,-ասել է նա:
Աբբասին ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը դադարեցրել է նիստը կորոնավիրուսի պատճառով: