Մեծ Բրիտանիայի Հերտֆորդշիր նահանգի Սուրբ Ալբանի տաճարում՝ խորանի վրա, տեղադրվել է Հիսուս Քրիստոսի նկարը, որը մաշկի մուգ գույն ունի։ Այն տեղադրվել են տաճարում ՝ ի աջակցություն «Սևամորթների կյանքը նշանակություն ունի» շարժմանը:
Այն նկարվել է 11 տարի առաջ՝ 2009-ին նկարիչ Լորա Մեյ Ուեդսվորթի կողմից՝ Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» որմնանկարների մոտիվներով։ Որպես բնորդ հանդես է եկել Յամայկացի մի երիտասարդ։ Լուսանկարչի կարծիքով Քրիստոսին պետք չէ պատկերել բացառապես սպիտակ մաշկով:
«Փորձագետները համակարծիք են, որ նա (Քրիստոս, - խմբ.), ամենայն հավանականությամբ, ունեցել է Մերձավոր Արևելքի մարդկանց դիմային առանձնահատկությունները, բայց դարեր շարունակ եվրոպացի նկարիչները պատկերել են Քրիստոսին, ինչպես իրենք են պատկերացրել», - շեշտել է նկարիչը:
Նկարը հնարավոր կլինի տեսնել հուլիսի 4-ից, երբ տաճարը կբացվի այցելուների համար: