ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում, որը գտնվում է Վաշինգթոնից ոչ հեռու, բողոքի ակցիայի մասնակիցները վնասել, ապա տապալել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը: Արձանը վեր էր խոյանում Փոքրիկ Իտալիա շրջանում:
Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում տոնում են անկախության օրը: Երբ քաղաքում սկսվել է տոնական հրավառություն, հավաքվածներն արձանը նետել են քաղաքային նավահանգիստ:
Վաշինգթոնում ևս տոնական արարողություններն առանց միջադեպերի չեն ընթացել: Թրամփի ելույթի ժամանակ ցուցարարներն այրել են ամերիկյան դրոշը, հետո ուղղություն վերցրել այն հրապարակ, որտեղ անց է կացվել հրավառությունը:
Հիշեցնենք՝ անկարգություններն ԱՄՆ-ում շարունակվոմ են մայիսի 25-ից, երբ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանի գործողությունների հետևանքով մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Նախ, երկրում ծայր առան անկարգություններն ու կողոպուտը, հետո բողոքի ցույցերն ուղղվեցին ընդդեմ ոստիկանության, ռասիզմի ու խտրականության, որոնք ուղեկցվեցին պատմական հուշարձանների հանդեպ «պատերազմով»: