Կիրակի երեկոյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները տապալել են Բեսարաբիայի հրապարակում տեղակայված Լենինի արձանը: Այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է իբրև զանգվածային անկարգություն. գրում է Ria Novosti ն:

 

Արձանի տապալման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ազգայնական «Սվոբոդա» կուսակցությունը: Սվոբոդա կուսակցության կողմից Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն հայտարարել է, որ արձանը տապալել են կուսակցության պատգամավորներն ամբողջ կազմով:

 

Նրա խոսքերով' ակցիային մասնակցել է 300 մարդ:

 

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ անհայտ ազգայնականներ պղծել են 1918թ. հունվարյան հեղափոխության մասնակիցներին նվիրված հուշարձանը: Այս հուշարձանը գտնվում է կառավարության շենքից ոչ հեռու, ուր այս պահին ընդդիմության ներկայացուցիչները բարիկադներ են կառուցել և շարունակում են ցույցը: