Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ Դոլգոպրուդնիի բնակչուհի Գալինա Ռյաբկովան, որը 15 հարկից դուրս էր նետել սեփական տղաներին, հանցագործության ժամանակ չի գիտակցել ինչ է անում, հայտարարել են ՌԴ Մոսկվայի շրջանի գլխավոր վարչությունից:
«Քննության ժամանակ մեղադրյալի նկատմամբ անցկացվել է դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է' մեղադրյալը ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների վտանգավորությունը: Ըստ որի նշանակվել է հարուցել նոր քրեական գործ, մեղադրյալի նկատմամբ կիրառել պարտադիր հոգեբուժական բժշկական հետազոտություն և բուժում»,- ասված էր հայտարարությունում:
Ըստ քննության վարկածի. Գալինա Ռյաբկովան ցանկանալով սպանել իր երեխաներին, դուրս է բերել նրանց պատշգամբ և նետել 15-րդ հարկից: Տղաները ստացված վնասվածքներից տեղում մահացել են: Տղաներից մեկը 7, իսկ մյուսը' 4 տարեկան էին: