ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները ՀՀ ԶՈւ-ի հետ ունեն համապատասխանաբար փոխգործակցության պլաններ, ծրագրեր, դրանց համաձայն իրականացնում են գործողություններ և արտառոց որևէ բան չկա։ Իջևանում տեղակայված տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր հայ- թուրքական սահմանի երկայնքով Գյումրիի ռուսական 102-րդ ռազմական բազայի ուղղաթիռների իրականացրած թռիչքին։
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը և տիրապետում յուրաքանչյուր ինֆորմացիայի։