2020 թվականի գնումների պլաններում պետական կառույցները խոշոր չափի գումարներ են հատկացրել ծաղիկներ, ծաղկեփնջեր եւ ծաղկային կոմպոզիցիաներ ձեռք բերելու համար: Կան պետական կառույցներ, որոնք անգամ միլիոնների ծաղիկներ են ձեռք բերել: ԼՈՒՐԵՐ.com-ը գնումների համակարգից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2,5 միլիոն դրամի 2200 հատ ծաղիկ է ցանկանում գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1700 եւ 200 դրամ: Իսկ ահա ծաղկային կոմպոզիցիաների համար կառավարությունը վճարում է 6 մլն դրամ: Ընդհանուր, ձեռք է բերվելու 100 հատ կոմպոզիցիա՝ 40 հազար եւ 90 հազար դրամներով: Այսպիսով, միայն այս պահի հրապարակված տվյալների համաձայն` վարչապետի աշխատակազմը 8,5 մլն դրամ հատկացնելու է ծաղիկներին: Ազգային ժողովն էլ ծաղկի մեկ հատի համար վճարում է 2500 դրամ: Թե քանի հատ է գնելու՝ գնումների պլանում նշված չէ: Սակայն, նշենք, որ ԱԺ-ն կառավարության համեմատ մեկ հատ ծաղկի համար 800 դրամ ավել է վճարում: Համեմատության համար նաեւ նշենք, որ Ազգային ժողովն անցած տարի ծաղիկներին հատկացրել է 1 մլն 810 հազար դրամ: Երեւանի քաղաքապետարանն էլ 120 հատ ծաղկային կոմպոզիցայի համար համայնքային բյուջեից վճարելու է 600 հազար դրամ: Մեկ ծաղկի համար բավականին բարձ գին է վճարում նաեւ Երեւանի քաղաքապետարանը: 330 հատ ծաղկի համար քաղաքապետարանը վճարելու է 750 հազար դրամ, յուրաքանչյուրի համար՝ 2300 դրամ: Այս գնումն ընդհանուր 1 մլն 350 հազար դրամ է կազմում: Նշենք, որ քաղաքապետարանն անցած տարի ծաղիկներին եւ ծաղկեպսակներին հատկացրել էր 1,1 մլն դրամ: Իսկ ահա ոստիկանությունն այս տարի արդեն1 մլն 359 հազար դրամի ծաղիկներ է գնել:
Առաջարկում ենք նաև
22/07/20 11:58
Պետական ապարատը 11 միլիոն դրամի ծաղիկ է գնել. փաստաթղթեր
26/02/24 17:40
Գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում կտնկվեն 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ
12/02/24 12:45
ԼՂ-ից տեղահանված անձինք ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
30/01/23 13:11
Կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ. ՊԵԿ (տեսանյութ)
25/01/23 11:35
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 10000 դրամով թմրանյութ են իրացրել․ 3 անձի մասով նյութերը դատարանում են
22/12/22 11:19
Պայմանագրային զինծառայողը 93 հազար 250 դրամի դիմաց սոցցանցով թշնամուն պետական գաղտնիք է հայտնել
Ամենադիտված
Լրահոս
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»