2020 թվականի գնումների պլաններում պետական կառույցները խոշոր չափի գումարներ են հատկացրել ծաղիկներ, ծաղկեփնջեր եւ ծաղկային կոմպոզիցիաներ ձեռք բերելու համար: Կան պետական կառույցներ, որոնք անգամ միլիոնների ծաղիկներ են ձեռք բերել: ԼՈՒՐԵՐ.com-ը գնումների համակարգից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 2,5 միլիոն դրամի 2200 հատ ծաղիկ է ցանկանում գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1700 եւ 200 դրամ: Իսկ ահա ծաղկային կոմպոզիցիաների համար կառավարությունը վճարում է 6 մլն դրամ: Ընդհանուր, ձեռք է բերվելու 100 հատ կոմպոզիցիա՝ 40 հազար եւ 90 հազար դրամներով: Այսպիսով, միայն այս պահի հրապարակված տվյալների համաձայն` վարչապետի աշխատակազմը 8,5 մլն դրամ հատկացնելու է ծաղիկներին: Ազգային ժողովն էլ ծաղկի մեկ հատի համար վճարում է 2500 դրամ: Թե քանի հատ է գնելու՝ գնումների պլանում նշված չէ: Սակայն, նշենք, որ ԱԺ-ն կառավարության համեմատ մեկ հատ ծաղկի համար 800 դրամ ավել է վճարում: Համեմատության համար նաեւ նշենք, որ Ազգային ժողովն անցած տարի ծաղիկներին հատկացրել է 1 մլն 810 հազար դրամ: Երեւանի քաղաքապետարանն էլ 120 հատ ծաղկային կոմպոզիցայի համար համայնքային բյուջեից վճարելու է 600 հազար դրամ: Մեկ ծաղկի համար բավականին բարձ գին է վճարում նաեւ Երեւանի քաղաքապետարանը: 330 հատ ծաղկի համար քաղաքապետարանը վճարելու է 750 հազար դրամ, յուրաքանչյուրի համար՝ 2300 դրամ: Այս գնումն ընդհանուր 1 մլն 350 հազար դրամ է կազմում: Նշենք, որ քաղաքապետարանն անցած տարի ծաղիկներին եւ ծաղկեպսակներին հատկացրել էր 1,1 մլն դրամ: Իսկ ահա ոստիկանությունն այս տարի արդեն 1 մլն 359 հազար դրամի ծաղիկներ է գնել:
Առաջարկում ենք նաև
21/07/20 21:07
Պետական ապարատը 11 միլիոն դրամի ծաղիկ է գնել. փաստաթղթեր
27/06/24 09:15
«Հրապարակ». «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին
21/06/24 09:40
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq
31/05/24 14:20
86 ուսանողից խարդախությամբ գանձվել է ավելի քան 18 միլիոն դրամ, կեղծվել են փաստաթղթեր. վնասի մեծ մասը վերականգնվել է
07/05/24 09:58
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով
26/02/24 17:40
Գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում կտնկվեն 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ
12/02/24 12:45
ԼՂ-ից տեղահանված անձինք ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան