«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել 56-ամյա բուժքույր Արմինե Հովհաննիսյանի մահվան վերաբերյալ։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:
Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:
Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։