Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: Հիմնադրամը տեղեկացնում է, որ հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով:
Հիմնադրամն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: