Մենք ունենք մի քանի կրկնակի վարակման դեպք: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Իհարկե, վերջնական գիտական մակարդակի հետազոտություններ են պետք պարզելու համար, թե ինչով են դրանք պայմանավորված, քանի որ դրանք մեծամասշտաբ չեն: Դրանք, ամենայն հավանականութամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով: Նման արձանագումներ եղել են նաև աշխարհի տարբեր երկրներում»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ սա ևս մեկ անգամ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ-լավանալը դեռ չի նշանակում, որ մենք կարող ենք չպահպանել կանոնները.

«Բայց միևնույն ժամանակ դեռ այնպիսի անհանգստանալու առիթ չկա, որ բոլոր վարակվածները կարճ ժամանակում վարակվելու են»,- ասաց նախարարը: