Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսված հնգօրյա ժամկետում կքննի եւ կորոշի՝ արդյոք վարույթ կհարուցվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ՝ կապված այն տեղեկությունների հետ, թե Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja» տարածքը պատկանում է պատգամավորին, պարզապես փաստաթղթերով այն պատկանում է Արտյոմ Մելքումյանի, որն էլ սակայն ժամանակին աշխատել է հենց Սարգսյանին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում որպես վաճառող:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հայտնված տեսանյութի և տեղեկության համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի է կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։