Միացյալ Նահանգներում քույրերը 50 տարի անց գտել են միմյանց՝ կորոնավիրուսի շնորհիվ, հայտնում է CNN-ը:
Քույրերից մեկը՝ 73-ամյա Դորիս Քրիփենը, մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բուժվելով կորոնավիրուսից: Դրանից հետո նա դիմել է Ֆրեմոնտ քաղաքի վերականգնողական կենտրոն, որտեղ, ինչպես պարզվել է, արդեն 20 տարի է ինչ աշխատում է նրա քույրը՝ 53-ամյա Բեվ Բորոն:
«Ես չէի կարող հավատալ դրան: Ես մտածեցի. «Աստված իմ, կարծում եմ, որ նա իմ քույրն է»,- պատմում է Բորոն:
Քույրերը տարբեր մայրերից են: Քրիփենը դաստիարակվել է ընտանիքում, իսկ Բորոյին հանձնել են որդեգրման: Կանայք այլ եղբայրներ և քույրեր էլ ունեն, որոնց հետ այժմ կարող են վերամիավորվել: