Ֆիլադելֆիայի գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի ազդեցությունը հղի կանանց վրա: Ապրիլից հունիս ժամանակահատվածում նրանք ուսումնասիրել են ծննդատներում գտնվող այն կանանց, որոնց մոտ ախտորոշումը եղել է դրական: Այդ ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ հղի կանանց օրգանիզմը վիրուսին տալիս է լրիվ այլ իմունային պատասխան:
Ծննդաբերելուց հետո 1293 կնոջ մոտ ստուգվել է հակամարմինների քանակը: Նրանց 6,2 տոկոսի մոտ գրանցվել է հակամարմինների քանակ, ինչը 4 անգամ ավելի է, քան Ֆիլադելֆիայում վարակման գրանցված մակարդակը՝ բոլոր վարակակիրների միայն 1,4 տոկոսն է ունեցել հակամարմին:
Ուսումնասիրության ընթացքում նաև պարզվել է, որ որոշ կանանց մոտ ավելի հաճախ է իմունիտետ ձևավորվում: Օրինակ՝ իսպանացի կանայք ավելի լավ պաշտպանված են, քան մյուսները. նրանց 10,4%-ը ունի հակամարմիններ, իսկ սևամորթ կանանց մոտ իմունիտետ առաջացել է մոտ 9,7 տոկոսի մոտ:
Սպիտակամաշկ կանանց դեպքում միայն երկու տոկոսի մոտ է առաջացել հակամարմին, ասիական կանանց դեպքում այդ թիվը կազմել է 0,9 տոկոս: