Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել: Այս մասին օգոստոսի 4-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի Առողջ սննդի հարցերի ստորաբաժանման ղեկավար Լորենս Գրումեր Սթրաունը:
«COVID-19 ունեցող մորից վիրուսի փոխանցման ռիսկն, ինչպես թվում է, չափազանց փոքր է»,- ասել է նա՝ հավելելով, որ նման փոխանցման դեպքեր «աշխարհում երբեք փաստաթղթերով չեն հիմնավորվել»: «Դա չի նշանակում, թե դա հնարավոր չէ, բայց դա բացառապես հազվագյուտ իրադարձություն կլիներ»,- պարզաբանել է փորձագետը: «ԱՀԿ-ի հանձնարարականն այն է, որ կրծքով կերակրումն անհրաժեշտ է շարունակել»,- արձանագրել է նա:
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հիշերել է, որ ամբողջությամբ վերցված, որոնք էլ որ լինեն կորոնավիրուսով երեխաների վարակման պատճառները, COVID-19-ը նրանց մոտ անցնում է թեթեւ ձեւով: Նրա խոսքով՝ հաշվի առնելով կրծքով կերակրման մեծ օգուտը՝ «ռիսկերի հավասարակշռությունն, անշուշտ, հակվում է հօգուտ կրծքով կերակրման շարունակման», որը մանկիկին պաշտպանում է շատ հիվանդություններից: Այն «բարենպաստ է ազդում թե՛ մանկիկի եւ թե՛ մոր վրա», ընդգծել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: