Վրացական ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնել է, որ ինքը որևէ առնչություն չունի Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, հաղորդել է Թբիլիսիի Взгляд թերթի թղթակիցը: Գործակալությունը նշում է, որ «ամոնիումի նիտրատը Վրաստանի հիմնական արտահանվող միջոցներից մեկն է» և հաստատում է, որ այդ բեռը Բաթումից Մոզամբիկ է ուղարկվել 7 տարի՝ առաջ Մոլդովայի դրոշը կրող «Ռոսուս» չոր բեռնափոխադրիչով: Համաձայն հայտարարության՝ Վրաստանում նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային ստանդարտներին և պարբերաբար ստուգվում են, իսկ ապրանքների տեղափոխումը և դրանց պահեստավորման տեխնոլոգիան «ոչ թե արտահանող երկրի, այլ ընդունող երկրի իրավասությունն է»: Միայն այս տարի Փոթի նավահանգստից արտահանվել է 52 հազար 307 տոննա ամունիումի նիտրատ: Հետևաբար, Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համատեքստում Վրաստանի մասին հիշատակումները «որևէ հիմք չունեն», նշվում է հայտարարության մեջ: