Աշխարհն արդեն կես տարի ապրում է համավարակային ռեժիմով: SARS-CoV-2 վիրուսը շարունակում է տարածվել: Պարբերական լոքդաունները դարձել են նորմ: Հաստատված պատվաստանյութը պաշտպանում է օրգանիզմը վարակից վեց ամսվա ընթացքում, սակայն միջազգային գործարքների պատճառով դրա մատակարարումը դանդաղել է, գրում է Nature գիտական պարբերականը` «Ինչպե՞ս է կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետո» հոդվածում, որը ներկայացվել են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի զարգացման հնարավոր սցենարներ: Այս մասին գրում է med.news.am-ը:

 

Պարբերականը նշում է, որ ամբողջ աշխարհի համաճարակաբանները կարճաժամկետ եւ երկարաժամկետ կանխատեսումներ են անում` որպես վիրուսի տարածմանն ու ազդեցությանը նախապատրաստելու եւ այն հնարավորինս մեղմելու միջոց:

Չնայած կանխատեսումների տարբերությանը` մասնագետների կարծիքները երկու հարցում նույնն են. COVID-19-ն այստեղ դեռ երկար կմնա, եւ ապագան կախված է մեծ թվով անհայտ հանգամանքներից, այդ թվում` վիրուսի նկատմամբ իմունիտետի զարգացումից, դրա տարածման վրա սեզոնների ազդեցությունից եւ, թերեւս, ամենակարեւորը` երկրների կառավարությունների եւ քաղաքացիների կողմից արված ընտրությունից:

«Բազմաթիվ տեղեր բացվում են, բայց շատերը` ոչ: Մենք իսկապես չգիտենք, թե ինչ է լինելու»,- նշում է Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի ինֆեկցիոն հիվանդությունների մոդելավորման մասնագետ Ռոզալինդ Էգոն:

Իր հերթին, Հոնկոնգի համալսարանի հիվանդությունների մոդելավորման փորձագետ Զոզեֆ Վուն կարծում է, որ ապագան մեծապես կախված կլինի սոցիալական խառնուրդի վերսկսման աստիճանից եւ դրա կանխարգելման մեթոդներից: Առավել հաջող կարանտինների արդյունքները ցույց են տալիս, որ առնվազն մեծ մասի պահվածքի փոփոխությունները, եթե` ոչ բոլոր մարդկանց, կարող են էապես կրճատել COVID-19-ի տարածումը, նշում է թերթը:
Անցյալ շաբաթ աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել էր 15 միլիոնը, իսկ մահվան դեպքերը` 650 000-ը: Շատ երկրներում կարանտինային ռեժիմները թուլացվում են, ինչը որոշ մարդկանց ստիպում է կարծել, որ համավարակն ավարտվում է, նշել է Հարվարդի Հանրային առողջություն դպրոցի համաճարակաբան Յոնաթան Գրադը: Եթե վիրուսների նկատմամբ իմունիտետը մեկ տարուց պակաս գորխի, ինչպես, օրինակ` այլ տեսակի կորոնավիրուսների դեպքում է, ապա այս դեպքում COVID-19 վարակի բռնկումներ կլինեն ամեն տարի մինչեւ 2025 թվականը եւ ավելի երկար:

Իր հոդվածում Nature-ը պատմում է գիտական կանխատեսումների մասին համավարակի ապագայի վերաբերյալ:

Իսկ ի՞նչ կլինի մոտ ապագայում

Համավարակն ամենուր նույն կերպ չի դրսեւորվում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Նոր Զելանդիան, Ռուանդան, վարակման դեպքերի ցածր մակարդակ է հաստատվել` տարբեր տեւողության կարանտինային ռեժիմների ներդրումից հետո: Եվ այդ երկրներում թուլացրել են ավելի վաղ կիրառված սահմանափակումները, միեւնույն ժամանակ կան վիրուսի բռնկումներ: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Բրազիլիան, վարակի տարածման արագ աճ է նկատվում այն բանից հետո, երբ կառավարություններն արագորեն չեղարկեցին սահմանափակումները կամ երբեք չկիրառեցին դրանք ամբողջ երկրում:

Փորձագետները երկրների վերջին խումբը շատ մտահոգիչ են համարում: Փորձագետների կարծիքով` Հարավային Աֆրիկայում, որը COVID-19-ի դեպքերի թվով աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը, համավարակի գագաթնակետը կլինի օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակման ակտիվ դեպքերի թիվը այդ ժամանակ կկազմի մոտ մեկ միլիոն, իսկ նոյեմբերի սկզբին կանխատեսվում է ընդհանուր 13 միլիոն սիմպտոմատիկ դեպք:

Սակայն կան նաեւ հուսադրող նորություններ: Վաղ տվյալները հուշում են, որ անձնական վարքի փոփոխությունները, ինչպիսիք են ձեռքերի հաճախակի լվացումը եւ դիմակներ կրելը, կարանտինից հետո չեն վերանում` օգնելով կանխել վարակի հետագա տարածումը:

Այդպես, Սան Պաուլուի համալսարանի գիտնականների խումբը եզրակացրել է, որ եթե մարդկանց 50-65 տոկոսը զգուշություն դրսեւորի հասարակական վայրերում, ապա յուրաքանչյուր 80 օր սոցիալական հեռավորության միջոցներից հրաժարվելը կարող է օգնել կանխել վարակի հետագա տարածումն առաջիկա երկու տարում:

Ի՞նչ տեղի կունենա, երբ ցրտի

Այժմ արդեն պարզ է, որ ամառը վիրուսը հավասարապես կանգեցնող գործոն չէ, բայց տաք եղանակը կարող է ավելի դյուրին դարձնել COVID-19-ի զսպումը բարեխառն կլիմայով:

Փորձագետների կարծիքով` այն շրջաններում, որտեղ 2020-ի երկրորդ կեսին կցրտի, հնարավոր է վիրուսի փոխանցման դեպքերի աճ:

Սեզոնային փոփոխությունների ժամանակահատվածում բազմաթիվ շնչառական վիրուսների բռնկումներ են նկատվում` գրիպի, կորոնավիրուսի այլ տեսակների, շնչառական սինցիտալ վիրուսի, ուստի ակնկալվում է, որ SARS-CoV-2-ը բացառություն չի լինի, նշվում է հոդվածում: