Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում: Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Թերզյանը իր  ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են դիմավորում Հայաստանից ժամանած պաշտոնյաներին եւ բեռնաթափում ինքնաթիռը: 

 

Նշենք, որ երեկ  տեղի ունեցավ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին: Այսօր եւ օգոստոսի 11-ին տեղի ուեննալիք չվերթներով օգնություն հայ համայնքին կուղարկվի գույք, պարենամթերք, այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը: