Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնության բեռներով ինքնաթիռ Է ուղարկել Սիրիա. հետդարձի ճանապարհին օդանավը կվերցնի այդ երկրից մեկնել ցանկացող ռուսաստանցիներին եւ ԱՊՀ-ի երկրների քաղաքացիներին:
Ապրիլի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշեւսկին:
«Ռազմական գործողություններից տուժած Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը մարդասիրական բեռ կհասցնի Լաթաքիա»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այն ներառում Է սննդամթեք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության իրեր՝ ընդամենն ավելի քան 14 տոննա բեռ:
«Իլ-76-ը Մոսկվա կտեղափոխի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են հեռանալ Սիրիայից»,-հավելել Է Դրոբիշեւսկին: