Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ մեկնել ցանկացողները: Ցուցարարները պահանջում են, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որպեսզի իրենք կարողանան վերադառնալ ՌԴ՝ իրենց ընտանիքների մոտ:
Ցուցարարներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց.«Աղաչում եմ, որպես մայր, ինձ մի ձևով օգնեք գնամ երեխաներիս հասնեմ: Ամեն տեսակի ծախս պատրաստ ենք մենք մեր ուժերով անենք: Մենք մեր հայրենիքը սիրում ենք, ես շատ հայրենաsեր մարդ եմ, բայց նենց ա ստացվել, որ կյանքի բերումով ուրիշ տեղ ենք ապրում: Մենք ուրիշ խնդիր չունենք, հասկանում ենք, որ համաշխարհային խնդիր ա սա, բայց մենք էլ ուզում ենք տուն վերադառնանք»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:
Բողոքի ակցիա իրականացնողներից մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ կհանդիպեն միայն վարչապետի և Տիգրան Ավինյանի հետ․ «Իրանք նիստի ժամանակ անգամ չանդրադարձան սահմանների թեմային, ճիշտ ա ճեպազրույցի ժամանակ ասացին, որ երկարաձգվելու ա արտակարգ դրությունը, բայց նաև ասացին, որ նիստի ժամանակ կքննարկվի արտագնա աշխատողների խնդիրը»,- նշեց ցուցարարը։
Բողոքի ակցիա իրականացնողները կառավարության շենքի դիմաց, համաճարակային կանոնները պահպանելով, սպասում են վարչապետի, Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը։